Իրանը կարող է դիտարկել Սիրիա զորքեր ուղարկելու հարցը
Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը ահաբեկչական գրոհայինների դեմ պայքարելու համար, եթե սիրիական կառավարությունը դա խնդրի: Այդ մասին քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությանը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե Սիրիայի կառավարությունը խնդրի Իրանին զորք ուղարկել Սիրիա, մենք կդիտարկենք այդ հնարավորությունը», - ասել է Իրանի արտգործնախարարը։ Նրա խոսքերը մեջբերված են հարցազրույցից առանձնացված հատվածներում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի չորեքշաբթի։
Նրա խոսքով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը «կարող է ավելի մեծ վնաս հասցնել Սիրիայի հարևան երկրներին, ինչպիսիք են Իրաքը, Հորդանանը և Թուրքիան, քան Իրանին»։
Բացի այդ, նախարարը հրատարակությանն ասել է, որ Իրանը ձգտում է «երկխոսություն վարել Թուրքիայի հետ առկա տարաձայնությունների շուրջ»։ Արաղչին հավելել է, որ երկուշաբթի օրը Անկարա կատարած իր այցի արդյունքը եղել են «Սիրիայում իրավիճակը հանդարտեցնելու նախապատրաստական աշխատանքները», ինչպես նաև «երկարաժամկետ լուծման համար նախաձեռնություն վերցնելու հնարավորություն ստեղծելը»:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...