Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց նա մենակ չի եղել. Նազարյան
Աժ-ում լրագրողների հետ զրույցում արդեն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշել է, որ կարող էր չասել, որ ներել է Փաշինյանին, կարող էր իր մտքում պահել, բայց նա հատուկ է ասել:
Նա շեշտեց, որ ներելը քրիստոնեական հասկացողութուն է, և երբ ինքն ասում է՝ Նիկոլ Փաշինյանին ներել է, դա չի նշանակում որ ասում է նա ճիշտ էր, կամ որ չպետք է պատասխան տա որոշումների համար, որոնք հանգեցրել են ողբերգությունների, արհավիրքի:
Հարցին՝ Դուք Նիկոլ Փաշինյանի՞ն եք մեղադրում այդ ամենում, նա ասաց՝ ոչ միայն նրան:
Իսկ թե ում է բացի Փաշինյանից համարում պատասխանատու, նա արձագանքեց. «Այդ մասին ես կխոսեմ հետո, ունեմ այդ հարցի պատասխանը, բայց այսօր անիմաստ է դրա մասին խոսել, կցավացնեմ ծնողներին: Ես այդ մասին ասելու եմ, երբ զգամ իմ ասելը այս երկրին մեկ գրամ օգուտ կտա: Հիմա եթե ասեմ կարժանանա կեղծ մանիպուլիացիաների, սխալ մեկնաբանությունների, իսկ ես մենակ եմ, ես դա ասելու եմ մեկ անգամ՝ այն պահին, երբ զգամ դա մեր ազգի ու պետության համար ճիշտ է»:
Նա ասաց, թե հեշտ է ասել՝ միակ մեղավորը Նիկոլն է ու անցնել, գնալ:
«Մեր գրականությունը, մեր պատմագիտությունը բերել է նրան, որ ասում են՝ մենք այս ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մեկ դավաճան կար։ Մեզ բերել հասցրել են նրան, որ մի հոգի կարող է մի ազգի ճակատագիր որոշել, բա մյուսներն ի՞նչ էին անում:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել, կամ մենակ է բերել, եթե մենք այս փաստը վերցնենք ու շարունակենք, մի նոր աղետ ենք բերելու մեր առաջ»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ պատերազմից հետո որևէ ձևաչափով Փաշինյանի հետ չի հանդիպել, միայն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Պուտինը խնդրե՞լ է Շոլցին Զելենսկիին ուղերձ փոխանցել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլ...
«Կարգուկանոն հաստատեք կամ մեռեք»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչին և պաշտոնում նշանակել hանրա...