Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և մտահոգություն հայտնել Հալեպում և Իդլիբում ռազմական էսկալացիայի կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք արտահայտվել է լուրջ մտահոգություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ կապված Հալեպ և Իդլիբ նահանգներում ռազմական սրման հետ»,- ասվում է զեկույցում։
Կողմերը հաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը, պարզաբանել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտոնակատարի թ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...