Ով է գլխավորում «հեղաշրջումը» Սիրիայում
Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի դեմ հեղաշրջման փորձ է արվում, հայտնում են ԶԼՄ- ները` վկայակոչելով աղբյուրների։
Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ Իսրայելն ու ԱՄՆ- ն հեռախոսազրույց են անցկացնում` պատրաստվելով Ասադի ռեժիմի անկմանը։
Դամասկոսի նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են լսվում, իսկ պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նախագահ Ասադը, որը վերադարձել է Մոսկվայից, ուղարկվել է անվտանգ վայր։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հեղաշրջումը գլխավորում է սիրիական հետախուզության տնօրեն, գեներալ-մայոր Հուսամ Լուկին, որին դիմադրություն են ցույց տալիս 4-րդ դիվիզիան՝ Մահեր ալ-Ասադի (Խմբ.` նախագահի եղբոր) հրամանատարությամբ, և իրանական ուժերը։

Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...