Սրանք բոլոր տարբերակներն են, որոնք դրված են սեղանի վրա. Վրաստանում ԵՄ դեսպան
Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վերջերս մի քանի անգամ քննարկվել է Վրաստանի հարցը, Վրաստանի հարցը կքննարկեն ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել, ինչ կարող եմ: Ասենք, որ սրանք բոլոր տարբերակներն են, որոնք դրված են սեղանի վրա, սրանք այն տարբերակներն են, որոնց մասին մենք խոսում ենք արդեն մի քանի ամիս, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորության մասին»,- ասել է Գերչինսկին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բյուջետային բոլոր դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքերով, դրա պատճառները ԵՄ-ի մշտական շանտաժն են՝ կապված անդամակցության երկխոսության մեկնարկի հետ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։
Կոբախիձեի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել որոշ քաղաքացիների մոտ, ովքեր հինգշաբթի սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Հանրահավաքը վերաճել է ոստիկանների հետ ծեծկռտուքի, ինչի արդյունքում վիրավորվել են իրավապահներ, ցուցարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին ու առավոտյան ամբողջությամբ ազատագրել Ռուսթավելի պողոտան խորհրդարանի դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պ...
Իհարկե, տհաճ էր. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին
Չի կարող մի ղեկավար լինի, ում համար մեծ տհաճություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...