Իրանի ԱԳՆ-ն` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով Սիրիայի վերջին երկու օրերի իրադարձությունները, զգուշացրել է Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին և կոչ է արել վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկչության տարածումը տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
«Աստանայի գործընթացի երաշխավոր երեք երկրների (Իրան, Թուրքիա և Ռուսաստան) միջև առկա պայմանավորվածությունների համաձայն, Հալեպի և Իդլիբի ծայրամասերը համարվում են դեէսկալացիայի գոտիներ, և ահաբեկչական խմբավորումների հարձակումն այդ տարածքների վրա համարվում է պայմանավորվածությունների կոպիտ խախտում»,- ասել է Էսմայիլ Բաղայինը:
Բաղայը խստորեն դատապարտել է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և վերջին երկու օրերին Սիրիայում ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերն անվանել է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ապակայունացնելու՝ ահաբեկչական ռեժիմի և ԱՄՆ-ի չարաբաստիկ ծրագրի մաս:
«Սիրիայում ահաբեկչական շարժումների դեմ պայքարի ցանկացած հետաձգում կվտանգի վերջին տարիներին ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերված բոլոր ձեռքբերումները և կստիպի տարածաշրջանին մտնել նոր դարաշրջան, ինչպես նաև կառաջացնի անապահովություն և անկայունություն»,- զգուշացրել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պ...
Իհարկե, տհաճ էր. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին
Չի կարող մի ղեկավար լինի, ում համար մեծ տհաճություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...