Դա որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
ՀՀ քաղաքացիություն ստանալը որևէ կերպ չի հակասում Արցախ վերադարձի իրավունքին: Այս մասին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ժամանակ:
ՆԳ փոխնախարարի խոսքով` հստակ է` ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի:
«Ես հակված եմ այն մտքին, որ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում վերադարձի իրավունքի վրա: Վերադարձի իրավունքը, որպես հստակ իրավունք, միջազգային իրավական համակարգում շատ տեղերում չէ, որ ամրագրված է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պ...
Իհարկե, տհաճ էր. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին
Չի կարող մի ղեկավար լինի, ում համար մեծ տհաճություն չլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...