ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վիճակ է լքել խմբակցությունը. Քոչարյանը` Նազարյանի մասին
Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի 29 պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում ֆրակցիայի մոտեցմանը հակառակ, իհարկե, քննարկման առարկա պետք է դառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեղամ Նազարյանին «կխնդրեն» մանդատը վայր դնել:
«Եթե նա համաձայն չէ, կարծիքը փոխել է, ի վիճակի է նաև լքել ֆրակցիան: Ֆրակցիան իրավունք ունի որոշ գործընթացներից հետո ուղղակի հեռացնել նրան: Ընդհանրապես մանդատից հրաժարվելու հարց մեզ մոտ քննարկման առարկա չէ, դա բարոյական մոտեցումների հարց է: Մոտ օրերս քննարկվելու է այդ հարցը, և փորձելու ենք տալ ճիշտ լուծում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրհներգի դասավորվածությունը փոփոխվեց
ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ակնկալում եմ, որ այդ նախագիծը պետք է ընդունենք». Ավինյան
Ես ակնկալում եմ նախագիծ, որը պետք է հստակեցնի շինարարության հրապարակների համար սահմանված պայմանները՝ մասնավորապես փոշեկլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը մեզ ընկալում է, որպես ազգ-նահատակ. Փաշինյան
«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան
«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-...