Հնդկաստանից Հայաստան թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել
Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը:
«Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։
Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի շուրջ 130 մարդ:
Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ:Նա հայտարարել է, Ռուսա...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...