Չինաստանի հետ մենք հասել ենք ստատուս-քվոյի. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում ստատուս քվոյի ձեռքբերման մասին։ Նրա խոսքերը մեջբերում են Սպիտակ տան լրագրողները։
«Չինաստանի հետ մենք հասել ենք ստատուս-քվոյի»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ երկու երկրների առաջնորդների, ինչպես նաև երկու երկրների զինվորականների միջև «ուղիղ կապ» է ստեղծվել։ «Ես վստահ եմ, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չի ցանկանում սխալվել: Ես սա անկեղծորեն ասում եմ», - հավելել է Բայդենը:
Միաժամանակ նա նշել է, որ զրույց է ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գերիների փոխանակման արդյունքում ազատ արձակված երեք ամերիկացի քաղաքացիների հետ։ «Ուրախ եմ, որ նրանք տանը են»,- ասել է Բայդենը։
Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հաստատել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը փոխանակել են գերիներին։ Գործակալությունը հայտարարել է ՉԺՀ-ում կալանքից Մարկ Սուդանի, Քայ Լիի և Ջոն Լյունգին ազատելու մասին։ Փոխանակումն իրականացվել է երեք-երեքի դիմաց բանաձևի համաձայն, հաղորդում է Politico թերթը։