Նախկին ֆուտբոլիստը` Վրաստանի նախագահի թեկնածու
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։
«Ուրախ եմ հայտարարել, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ առաջադրում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում», - կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Ինչպես նշել է Իվանիշվիլին, դեռևս իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ Կավելաշվիլին «անզիջում արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է վերջին տարիներին, երբ նա եղել է խորհրդարանի անդամ, նախագահի թեկնածուն, ըստ Իվանիշվիլիի, «հսկայական ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության և ինքնիշխանության ամրապնդման գործում»։
Միխեիլ Կավելաշվիլին ծնվել է 1971 թվականի հուլիսին Վրաստանի Բոլնիսի քաղաքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Վլադիկավկազի «Ալանիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և շվեյցարական «Գրասհոպեր», «Ցյուրիխ» և «Լյուցեռն» ակումբներում։ Նա խաղացել է նաև Վրաստանի հավաքականում։ 2016 թվականից Կավելաշվիլին իշխող կուսակցությունից պատգամավոր է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...