Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելից ակնկալում է բառացի կատարել Լիբանանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի պայմանները:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծում գտնելու համար։ Մենք ուրախ ենք Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի իրականացման համար, որն ուժի մեջ է մտել այսօր առավոտյան: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը, հատկապես Իսրայելը, բառացիորեն կկատարեն իրենց պարտավորությունները խաղաղության պահպանման համար», - հայտնել է նա։
Թուրքական կողմը, Ինչպես նշել Է Էրդողանը, «պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Գազայի հատվածում սպանդի դադարեցման և մշտական հրադադարի հաստատման գործում»:
Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ ողջունել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատումը և հույս հայտնել, որ այն մշտական կլինի: Միջազգային հանրությունը, ինչպես նշել են գերատեսչությունում, «պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի նա խստորեն հետևի հրադադարի ռեժիմին և փոխհատուցի Լիբանանին հասցված վնասը»:
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել այսօր տեղական ժամանակով ժամը 04:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին)՝ համաձայն ամերիկա-ֆրանսիական նախաձեռնության: Ինչպես հայտնել Է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանի բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար (մինչև 60 օր) դուրս բերել իր զորքերը Հարավային Լիբանանից։ Իսրայելական և լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարման դիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Միացյալ Նահանգները նաև կնպաստի Իսրայելի և Լիբանանի միջև անուղղակի բանակցություններին՝ պահպանվող սահմանային խնդիրները կարգավորելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում. Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա նիստի ընթացքում առաջարկել է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործում...
Զելենսկու կտրուկ որոշումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։ Նա գրել է, որ Թ...