Արարատ Միրզոյանը վրդովվել է Փաշինյանի որոշումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նեղսրտել է իր թիմակիցներից. պատճառն իր մտերիմ ընկերոջ՝ Նարեկ Զեյնալյանի պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջն է Փաշինյանի կողմից:
Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Զեյնալյանը կոպիտ ձևով կշտամբեց ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ ասելով նրան. «Դուք խոսում եք Ազգային ժողովի պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք և Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ որն է ավելի վատ՝ հասկանալով որտեղ եք գտնվում եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը»:
Օրաթերթի տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանը թիմակիցների հետ զրույցում ասել է, որ անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ, Միրզոյանի պնդմամբ՝ վերջինս զուսպ անձնավորություն է, և պետք չէր նրան զրկել մանդատից, քանի որ կան այլ պատգամավորներ ովքեր խայտառակ միջադեպերի կենտրոնում են հայտնվել, բայց Փաշինյանը նրանց հանդեպ բարեհաճ է գտնվում ու չի պատժում: Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է, ու հիմա Փաշինյանի՝ Զեյնալյանին մանդատից զրկելու հարցը խիստ վրդովվեցրել է նրան, ինչի մասին արտահայտվել է նաև վարչության անդամների մոտ:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...