Թրամփի դեմ դաշնային գործերը դադարեցվել են
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դադարեցրել է բոլոր դաշնային գործերը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին ասել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումը անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ»։
Նա հավելել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում են անհապաղ դադարեցնել արդարության քաղաքական կիրառումը և հույսը դնում են երկրի միավորման վրա։
Թրամփի դեմ նախկին դաշնային մեղադրանքները կապված էին 2020 թվականի ընտրություններին ենթադրյալ միջամտության և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելուն:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանին խնդրել է կարճել վարույթը 2021 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի՝ իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով, չնայած ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուն: Եթե նախագահող դատավոր Տանյա Չուտկենը բավարարի միջնորդությունը, դատախազները հնարավորություն կունենան կրկին մեղադրանք առաջադրել այն բանից հետո, երբ Թրամփը հեռանա նախագահությունից։
Սմիթը 2023 թվականի օգոստոսին հայտարարել է Թրամփի դեմ չորս հոդվածներով մեղադրանքներ առաջադրելու մասին: Նա փաստացի մեղադրվում է իշխանությունն անօրինական կերպով պահպանելու փորձի մեջ՝ չնայած 2020 թվականի ընտրություններում իր պարտությանը։ Հանրապետականին առաջադրված ամենածանր հանցագործության համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...