Լեհաստանի նախագահը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Լեհաստանը մտադիր է իրագործել բոլոր ստանձնած պարտավորություններն, այդ թվում՝ ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։ Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և պատասխանելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն աջակցելու Վարշավայի հնարավորություններին։
Անջեյ Դուդան նշեց, որ 2025 թվականից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որի ընթացքում Վարշավայի գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են այդ գործընթացին։
«Եթե խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ-ի մարմինների կողմից, և այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու», - ասաց Անջեյ Դուդան։
Լեհաստանի նախագահը նաև հավելեց, որ Վարշավան ջանքեր կգործադրի՝ կատարելու և իրականացնելու այն ամենն, ինչի վերաբերյալ պարտավորություն կստանձնի։
Նշենք որ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 19-ին հայտարարել էին Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկ...
Աղազարյանը կպատասխանի Փաշինյանին
Ժամեր անց՝ ավելի ստույգ ժամը 18:00-ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանը կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մանդատից հրաժարվ...
Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար․ Աղազարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում։Լրագր...
Տղերք, կողմնորոշվեք, մեկդ ասումա լավա, մյուսդ՝ դժգոհումա․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Ն...