Ներկայումս «Օրեշնիկ» հրթիռը որսալու միջոց չկա. Պուտին
Այսօր «Օրեշնիկ» հրթիռային համակարգի դեմ հակազդեցություն չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է РИА Новости–ն՝ նշելով, որ ռուս առաջնորդը ուրբաթ երեկոյան հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարության ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։
«Ներկայումս աշխարհում նման հրթիռի հակազդեցություն կամ այն որսալու միջոց չկա։ Եվ ևս մեկ անգամ շեշտեմ՝ մենք շարունակելու ենք նորագույն համակարգի թեստավորումը։ Անհրաժեշտ է հիմնել զանգվածային արտադրություն։ Կհամարենք, որ այս համակարգի զանգվածային արտադրության մասին որոշումը կայացված է»,– ասել է պետության ղեկավարը։
Անդրադառնալով Ռուսաստանի անվտանգությանը՝ Պուտինը հայտնել է, որ ռուսաստանցիները պետք է իմանան, որ «երկրի անվտանգությունը պաշտպանելու համար կա հսկայական տեխնոլոգիական բազա, հզոր արդյունաբերական և գիտական թիկունք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...