ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեք ձեր ննջարանում դրեք՝ պապու հիշատակն ա, կախեք պատից․ Փաշինյան
16 կմ երկարությամ ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կտարամադրվի 2 մլրդ 860 մլն 300 հազար դրամի չափով գումար, 901 մլն դրամ էլ կառավարությունը կտրամադրի: Այս նախագիծը կառավարության նսիտում զեկուցեց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նրա խոսքով՝ հիմնանորոգման նախատեսված ճանապարհից միջպետականը նշանակության է 1.6 կմ-ն, հանրապետական նշանակության՝ 8 կմ, տեղական նշանակության ավտոճանապարհները 6.4 կմ է: Նախատեսված է հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին թվեց հիմնանորոգվող ճանապարհները հերթականությամբ:
Ըստ վարչապետի՝ ճանապարհների հիմնանորոգումից հետո դեպքեր է տեսել, երբ բնկավայրերի, ռեստորանների այլ օբյեկտների մոտով անցնող ճանապարհները քանդվում են:
«Այսպիսի ընկալում կա՝ սա իմ դռան դեմն է, հետո ինչ որ պետությունը 500 մլն փող է ծախսել, պետք է հեռախոսի լար անցկացնեմ, կքանդեմ, պետությունը կգա մի օր, էլի կսարքի: Սա լուրջ պրոբլեմ է: Պետք է հասկանանք՝ այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առչնվելու, առաջին հերթին համայնքներն ունեն անելիք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ տասնյակ տարիներով չվերանորոգված ճանապարհը վերանորոգում են, գնում, տեսնում են՝ մեկը բերել ավազ է թափել մայթի վրա, մյուսը բերել, քար է շարել, մեկ ուրիշը՝ ասֆալտի վրա բետոն է անում:
«Այդ մարդուն որ ասես՝ ի՞նչ ես անում, կասի՝ ի՞նչ եմ անում որ: Պապու «ԳԱԶ157»-երից ինչ-որ առումով պրծանք: Մայթով քայլում ես, մարդն իր երեխու հետ քայլում է, մեկ էլ տեսնում է 61 թվի արտադրության «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված մայթի վրա, պապու ռաման է, միակ հիշողությանն է մնացել: Կներեք արտահայտությանս համար՝ տարեք կախեք ձեր պատից, եթե հիշողություն է: Այ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով, տարե՛ք ձեր բակում դրեք, բակ չունեք, տանը դրեք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սա լուրջ խնդիր է:
«Մենք չենք հասկանում այս ամեն ինչի կապն այսօրվա իրավիճակի հետ: Ինչո՞ւ ձայն չեն հանում մարզպետները, համայքնապետերը: Ի՞նչ, վախենում են այդ պապու թոռի ձայնը կորցնե՞ն ընտրություններին: Հակառակը, եթե մենք գնում ենք, դա մաքրում ենք, մի մարդու ձայն կորցնում ենք, 100-ինը՝ շահում: Բոլոր համայնքներով մտնելու եմ, որտեղ տեսա, աղյուս ավազ, ՎԱԶ 31, 37 սա պրոբլեմ է առաջացնելու, իննձից չնեղանաք: 6 տարվա ընթացքում համայնք չկա, որ զանգած չլինեմ այս խնդրով»,- ընդգծեց նա: