ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոյի և Պրիգոժինի հեռախոսազրույցի ձայնագրությունը հայտնվել է համացանցում
Համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում, ինչպես նշվում է, արձանագրվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բանակցությունները 2023 թվականի հունիսին տեղի ունեցած ապստամբության ժամանակ։
Ձայնագրության իսկությունը հաստատված չէ։ Դրան մասնակցում են երեք զրուցակիցներ՝ Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, որը զրույցի սկզբում պատասխանում է հեռախոսազանգին, և երկու տղամարդիկ, ովքեր հիմնական երկխոսություն են վարում ապստամբությունն ավարտելու ծրագրի վերաբերյալ:
Հեռախոսազագից մեկ հատված․
Խոսնակ 1. Ալո, Ժենյա, ես նրա հետ դեռ չեմ խոսել։ Նրա ամբողջ շրջապատը դեռ լարված է: Նրանք ինձ արդեն և՛ համոզում են, և՛ խնդրում։ Դե, մի քիչ էլ, մի քիչ էլ սպասեք։ Դուք գիտեք այս իրավիճակը: Մեր մամուլի ծառայությունը, նման բան արեց, գուցե և մեզ համար վնասակար հայտարարություն, որ մենք առավոտյան նախագահի հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, որ ամեն ինչ անելու ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Ես առաջարկեցի, որ ես կխոսեմ Եվգենի Պրիգոժինի հետ և կփորձեմ լավ պայմանավորվել և այլն։
Խոսնակ 2. Այո:
Խոսնակ 1. - Այո, մենք մի շարք փուլեր ենք անցել, մի քանի բանակցություններ ենք անցկացրել և մշակել ենք այդ հարցի անարյուն լուծման միանգամայն ընդունելի տարբերակ։ Այսինքն, ես արդեն որոշակիորեն հրահրում եմ ռուսական կողմին։ Գուցե նրանք այլ տարբերակներ ունեն: Միգուցե սպանել Պրիգոժինին: Տարբերակ է։ Ամենատարբեր բաներն են հնարավոր։
Հիշեցնենք, որ 2023թ․ հուլիսին տեղեկություն էր տարածվել, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի և Եվգենի Պրիգոժինի հեռախոսազրույցները 2023 թվականի հունիսի 24-ին։ Գերմանական ARD մեդիահոլդինգի նյութում ասվում էր, որ հետախուզական ծառայությունը գիտեր Լուկաշենկոյի՝ որպես միջնորդ դերի մասին։ Ի պատասխան լրագրողների հարցմանը, հետախուզական ծառայությունը հայտնել է, որ հրապարակավ չի մեկնաբանում իր գործունեությունը:
Լուկաշենկոյի վարկածի համաձայն՝ ապստամբության ժամանակ Պուտինը պնդել է, որ Պրիգոժինին զանգելն անօգուտ է, և նա չի պատասխանում հեռախոսազանգերին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսի 24-ին Կրեմլը հայտարարեց, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս։ 2023 թվականի հունիսի 26-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «Վագներ»-ի մարտիկները կարող են պայմանագիր կնքել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ կամ մեկնել Բելառուս։ Հունիսի 27-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Պրիգոժինը գտնվում է Բելառուսում։
Պրիգոժինը պնդում էր, որ Լուկաշենկոն ձեռք է մեկնել և առաջարկել է լուծումներ գտնել օրինական իրավասության մեջ մասնավոր ռազմական ընկերության հետագա աշխատանքի համար:
Մանրամասները՝ տեսանյութում։