Նեթանյահուի գրասենյակից մեկնաբանել են ՄՔԴ-ի որոշումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տրամադրելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումն, ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի, այդ ատյանը դարձնում է հրեական պետության դեմ պատերազմի կողմնակից: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ՄՔԴ-ն որոշում է կայացրել անտեսել Իսրայելի ներկայացրած ապացույցներն ու փաստարկները՝ փաստացի կանգնելով Իսրայելի դեմ իրանական ռեժիմի սանձազերծած տարածաշրջանային պատերազմի կողմը», - ասվում է Գենդելմանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Միջազգային քրեական դատարանը Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր Է տվել: Փաստաթղթում նշվում է, որ ձերբակալման օրդերներ է հրապարակել մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար, որոնք կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 20-ը: Դատարանը նաեւ մերժել Է Իսրայելի փաստարկները, որը փորձել է վիճարկել ՄՔԴ-ի իրավասությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա։ Այս մ...
Հայտնի է՝ ով է ՏԿԵ նոր նախարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...
Քյարամյանը հարցաքննվել է․ ինչ է հայտնի․ «Ժողովուրդ»
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Քյարամյանը...