Վրաստանի ՍԴ-ն նախագահի հայցը գրանցել է
Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում:
Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։ Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Նախագահը ևս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
Մարությանն ընդունել է Ավինյանի առաջարկը
«Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկ...
ՄՔԴ-ն Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրաման է տվել
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը ՄՔԴ-ին պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպ...
Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվեց. Փաշինյան
ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խութադյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլայի...