Մեծ Բրիտանիան՝ ՌԴ տարածքին Storm Shadow հրթիռով հարվածի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռները, իբր, առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանի Դաշնության խորքերը հարվածելու համար, չորեքշաբթի գրում է Guardian թերթը:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով արևմտյան պաշտոնյային, հայտնել էր, թե Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռները՝ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար։
Նշվում է, որ Սթարմերի խոսնակն ասել է, որ վարչապետի գրասենյակը չի մեկնաբանի զեկույցները կամ օպերատիվ հարցերը, սակայն Guardian-ը հայտնում է, որ բրիտանական հրթիռներ իսկապես օգտագործվել են։
Չորեքշաբթի օրը Times թերթը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, հաղորդել է, որ ակնկալվում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ կտա օգտագործել բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռները ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար, քանի որ Վաշինգտոնն այլևս այս հարցում որևէ առարկություն չունի:
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...