Հովիկ Աղազարյանը հայտնել է` որ դեպքում մանդատը վայր կդնի
«Մասնակցել եմ նիստի այդ հատվածին, վարչության մեր գործընկերները տվել են բազմաթիվ հարցեր՝ պարզաբանումներ եմ տվել խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի առթիվ»,- ասել է ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Հարցին՝ ինչ որոշում են կայացրել, Աղազարյանը նշել է, որ չգիտի. «Ոչ մի դժգոհություն չունեին։ Ինձ հետ ճշտում էին, թե օրինակ՝ ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով»,- ասել է Հովիկ Աղազարյանը:
Հնարավո՞ր է մանդատը դնի հարցին, Աղազարյանը հայտնել է՝ նման հարց չի քննարկում։«Երբ ներկայացվի, այն ժամանակ կմտածեմ»։
Հարցին՝ հնարավոր է, որ չդնե՞ք, ասել է. «Հնարավոր է, որ դնեմ էլ։ Երբ պարոն Քյարամյանը, ինչպես հայտարարել եմ հրապարակավ, անուններ տա, հիմնավորի, որ իմ անունից դիմել են խնդրանքով իմ որդու մասնակցությամբ ընկերության հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, ապա ես կդնեմ մանդատը»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...