«Անընդունելի արտահայտություններ»․ Ադրբեջանի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ կապված Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական խորհրդաժողովում Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքներում «նեոգաղութատիրության» խնդրի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների հայտարարությունների հետ։ Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքները բախվում են շատ լուրջ խնդիրների, ինչպիսիք են նեոգաղութատիրությունը և կլիմայի փոփոխությունը: Դրանից հետո Ֆրանսիայի բնապահպանական բարեփոխումների և էներգետիկայի նախարար Անյես Պանյե-Նաշեն հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք COP29-ին:
«Երեքշաբթի՝ նոյեմբերի 19 -ին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ դիվանագետի կանչը հաջորդել է COP29 կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից «անընդունելի արտահայտություններին», ինչի արդյունքում Պանյե-Ռյունաշեն «ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը» միջոցառմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ով է ՏԿԵ նոր նախարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ով է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։...
Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի դատարան ընդդեմ Հայաստանի
Ադրբեջանը Հայաստանի դեմ հիմնական հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան «Հայաստանի կողմից էներգառեսու...
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Բարձաստիճան վեց պաշտոնյաներ հեռանում են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հայտնեց իր հրաժարականի մասին։ «Հարգելի քաղաքացիներ, Սիրելի հ...
Նիկոլ Փաշինյանն՝ աղմկահարույց հրաժարականների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվանից ներկայացվող հրաժարականներին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մա...