Անդրեասյանը ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել դատավորներին․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը:
«Մինչև հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների և ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին:
Թեև նրան ևս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել և «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»,– գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...