Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել. Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
2024 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ըստ տարածված տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոքել է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը խափանելու Ֆրանսիայի փորձերի դեմ, որն անցկացվում է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահությամբ։ .
Ադրբեջանը նաև Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը խաթարելու մեջ։
«Փարիզը ակտիվորեն զինում է Երևանին՝ խրախուսելով միլիտարիզմն ու ռևանշիզմը, ինչը հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը»,- ասվում է հազորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 19-ին Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ COP-29-ի շրջանակներում «ադրբեջանական իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ անընդունելի հայտարարությունների պատճառով»։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...