Ծերուկը որոշել է գեղեցիկ հեռանալ. Մեդվեդև
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հրթիռների օգտագործումը Ռուսաստանին իրավունք է տալիս դա որակել որպես հարձակում Ռուսաստանի վրա և զանգվածային ոչնչացման զենքով պատասխան հարված հասցնել Կիևին և դաշինքի հիմնական օբյեկտներին:
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի զինված ուժերին թույլ է տվել հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին: «Reuters»-ի աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինան նախատեսում է իր առաջին հեռահար գրոհներն իրականացնել առաջիկա օրերին:
«Կարևորն այն է, ինչի մասին ասել է ռուսական պետության ղեկավարը։ Եվ որպես արդյունք այսօր հաստատվել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների նոր տարբերակը։ Դաշինքի հրթիռների օգտագործումը կարելի է որակել որպես դաշինքի երկրների հարձակում Ռուսաստանի վրա։Այսդեպքում իրավունք է առաջանում զանգվածային ոչնչացման զենքով պատասխան հարված հասցնել Կիևին և ՆԱՏՕ-ի հիմնական օբյեկտներին, որտեղ էլ լինեն դրանք։ Եվ սա արդեն WWIII –ն է: Միգուցե ծերուկ Բայդենն իսկապես որոշել է գեղեցիկ հեռանալ կյանքից՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին», - գրել է Նա Telegram-ում։
Մեդվեդևը նաև նշել է, որ ԶԼՄ-ների հրապարակումները քարոզչական նպատակ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...