ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Փամբուխչյանն` Անդրանիկ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին
«Ես որ հաստատ չունեմ, վստահ եմ, որ պարոն Քոչարյանը նույնպես չունի։ Մենք վարչության նիստում տարբեր հարցեր քննարկում ենք, տարբեր գործընկերներից, սկսած ինձնից և վերջացրած մյուս բոլոր գործընկերներով, բայց ես անհատապես և անձնապես որևէ խնդիր չունեմ պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ: Ես մեծ հույս ունեմ, վստահ եմ, որ ինքն էլ նույնպես»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարց չի բարձրացրել:
Մենք որեւէ խնդիր չունենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր կա իր եւ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ, արդյոք ինքն էլ ՔՊ վարչության նիստին բարձրաձայնել է Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը:
Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը դժգոհել էր իրենից, որ ինչ-որ հարցով դիմել է, չեք լուծել, Փամբուխչյանն հայտնեց. «Այդ խնդրի մասով չէի ուզենա բարձրաձայնել, բայց նշեմ, որ տվյալ հարցը լուծվել է: Ուղղակի այդ մի քիչ ձգձգումը եղել է կապված քաղաքապետարանի և մեկ այլ կառույցի հետ: Որոշակի անհամապատասխանություններ են եղել, քաղաքապետարանի կողմից այլ նախագիծ է առաջարկվել, «ՀԵՑ»-ը, եթե չեմ սխալվում, այլ նախագիծ է բերել, այդ նախագծի շուրջ ընդամենը բանակցություն է եղել և ըստ էության լուծվել է։
Այդ խնդիրը լուծված է և շատ ու շատ խնդիրներ Երևանում այսօր լուծվում են: Ոչ բոլոր խնդիրներն են մեկ օրում լուծվում կամ երկու օրում, խնդիրներ կան, որոնք որ կարող են տևել ամիսներ, բայց ամենակարևորը այն է, որ ճիշտ և փոխըմբռնման կամ կոմպրոմիսային տարբերակով լուծվում են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրար վրա գրիչ մի շպրտեք». Երևանի քաղաքապետարանում իրավիճակը լարվեց
Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ համբերության բաժակը լցվեց. Փաշինյանը զարյացավ
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրհներգի դասավորվածությունը փոփոխվեց
ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է...