Որտեղ է այժմ գտնվում հետախուզվող Նվեր Ծառուկյանը. ԶԼՄ
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։ Iravaban.net–ի տեղեկություններով, վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։
«Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։
Կապ հաստատեցինք փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է․ «Կենցաղային բնույթի ինչ-որ խնդիր է եղել, ու այդ մեղադրանքը, իմ կարծիքով, իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է։
Նվեր Ծառուկյանը այս պահին գործուղման մեջ է, ես արդեն առիթ ունեցել եմ տեղեկացնելու թե՛ վարույթն իրականացնող մարմնին, թե՛ լրատվամիջոցներին:
Քանի որ նա հանդիսանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մոտ 30 տոկոսի բաժնետեր, այդ կապակցությամբ որոշակի գործեր կան, որոնց հետ կապված գործուղման մեջ է գտնվում»։
Փաստաբանը նշեց, որ վերադառնալու դեպքում դիմումով կտեղեկացնեն վարույթն իրականացնող մարմնին, կհնչեցնեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Տեղեկացանք, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս»,–գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...