Նարեկ Զեյնալյանը վայր դրեց պատգամավորի մանդատը
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորի մանդատը: Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. ««Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։
Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում.
2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։
Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»։
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյան»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...