«Չեմ ընդունի մի պարզ պատճառով». Ավինյանը` բանավեճի առաջարկի մասին

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե պատրա՞ստ է արդյոք բանավիճել «Մայր Հայաստան» խմբակցության քաղաքական ղեկավարի՝ Անդրանիկ Թևանյանի հետ:


Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ չի ընդունում բանավեճի առաջարկը, ապա մեկնաբանեց. «Չեմ ընդունի առաջարկը մի պարզ պատճառով. որովհետև, կարծում եմ, պարոն Գրիգորյանը պարոն Թևանյանի բարձրաձայնած բոլոր հարցերին անդրադարձել է, և կարծում եմ՝ ամփոփիչ պատասխաններ են տրվել բարձրաձայնված բոլոր հարցերին»:

Քաղաքականություն