Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ծրագրի բաղադրիչի վրա. Նեթանյահու
Իսրայելը, այս տարվա հոկտեմբերին Իրանի վրա իր վերջին հարձակման ժամանակ, հարվածել է Իրանի միջուկային ծրագրի «որոշակի բաղադրիչի» վրա, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Քնեսետի (խորհրդարանի) նիստում: Այս մասին գրում է РИА Новости–ն:
«Սա գաղտնիք չէ, հայտնի է, կա միջուկային ծրագրի որոշակի բաղադրիչ, որը խոցվել է հարձակման ժամանակ»,- ասել է Նեթանյահուն։
Վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտի մասին է խոսքը:
Նա նաև ընդգծել է, որ Իրանն իր միջուկային զենքով «հսկա սպառնալիք» է ներկայացնում ինչպես Իսրայել պետության գոյության, այնպես էլ Իսրայելի հարևան երկրների հետ հնարավոր խաղաղ հարաբերությունների կառուցման համար։
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...