ԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան. Բորել
ԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան՝ ուսումնասիրելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Խորհրդարանական ընտրությունները հաստատեցին երկրի ժողովրդավարական շեղումը գործող իշխանության օրոք։ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը շեղել են Եվրամիությունից՝ հակասելով վրաց ժողովրդի նկրտումներին և երկրի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին գնալու նպատակին։ Մենք բոլորս մի բան ենք ուզում՝ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Դրա համար կառավարությունը պետք է վճռական փոփոխություններ իրականացնի կոնկրետ գործողությունների միջոցով։ Վրաստանը չի կարողանա առաջ շարժվել, չի կարող առաջ շարժվել եվրոպական ճանապարհով առանց էական փոփոխությունների»,– հայտնել է Բորելը։
Նա նշել է, որ Եվրամիության դուռը դեպի Վրաստան բաց կմնա, սակայն Վրաստանի կառավարության մոտեցումը օրենքի գերակայության և հիմնարար սկզբունքների պահպանման հարցում, ներառյալ Վրաստանի ընտրությունների անցկացման եղանակը, երկիրը հեռացնում է ԵՄ-ին ինտեգրվելու ուղուց:
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...