ԱՄՆ-ում գրանցվել է կապիկի ծաղիկ շտամով վարակվելու առաջին դեպքը
Կալիֆորնիայի հանրային առողջության վարչությունը հայտնել է ԱՄՆ-ում կապիկի ծաղիկի ծանր շտամի առաջին դեպքի մասին:
«Հայտնաբերվել է կապիկի ծաղիկի 1-ին շտամի առաջին դեպքը Միացյալ Նահանգներում: Հաստատված դեպքը անհատի մոտ է, որը վերջերս ճանապարհորդել է Աֆրիկայում և կապված է clade I շտամի ներկայիս բռնկման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
CNN-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ԱՄՆ կենտրոնին հայտնում է, որ հիվանդը բուժվել է տեղի բուժհաստատությունում, իսկ ավելի ուշ դուրս է գրվել: Հեռուստաալիքի տվյալներով՝ վարակվածը գտնվում է տանը ինքնամեկուսացման մեջ։
ԱՄՆ իշխանությունները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը շարունակում են աշխատել լրացուցիչ դեպքերի հայտնաբերման ու հնարավոր շփումները հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
Ով է ճանաչվել «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող
«Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը։ Մրցույթն անցկացվել է Մե...
Որքան է Հայաստանում հաշվառված մեքենաների թիվը. Փաստինֆո
Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է արդեն 1 մլն, ընդ որում՝ այս աճին նպաստել է նաեւ Արցախի բռնի տեղահան...