Թրամփը չի հանդիպի այլ պետությունների ղեկավարների հետ. Kyodo
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի հանդիպի օտարերկրյա առաջնորդների և օտարերկրյա պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ նախքան պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնելը։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի կառավարությունում գործակալության աղբյուրների համաձայն՝ Թրամփի թիմը ճապոնական կողմին տեղեկացրել է, որ որոշել է անձնական հանդիպումներ չանցկացնել օտարերկրյա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ մինչև ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնական երդմնակալությունը։ Հարկ է նշել, որ նոյեմբերի 15-ին Թրամփը հանդիպել է Արգենտինայի նախագահի հետ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում Մար-ա-Լագոյի իր նստավայրում:
Kyodo-ն ընդգծում է նաեւ, որ այդ կապակցությամբ Ճապոնիայի նոր վարչապետ Շիգերու Իշիբայի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը մինչեւ տարեվերջ չի կայանա։ 2016-ին, ընտրություններում Թրամփի հաղթանակից անմիջապես հետո, այն ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հատուկ այց կատարեց ԱՄՆ` դառնալով առաջին օտարերկրյա առաջնորդներից մեկը, ով հանդիպել է Թրամփի հետ։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական Թրամփը։ Քվեարկության արդյունքների հիման վրա նրա կուսակցությունն ապահովեց Սենատում տեղերի մեծամասնությունը և կպահպանի նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...