Դեմոկրատ սենատորները կոչ են արել հետաքննել Մասկի շփումները Ռուսաստանի հետ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ կգտնի և «ոչնչացնի» նրանց, ովքեր իրեն մեղադրում են Ռուսաստանի հետ ենթադրյալ շփումների համար։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով օրենսդիրների նամակը, որը ստացել էր, հայտնել է, որ սենատորներ Ջին Շահինը և Ջեք Ռիդը կոչ են արել Պենտագոնին և ԱՄՆ արդարադատության նախարարությանը հետաքննել Մասկի ենթադրյալ շփումների մասին հաղորդումները ռուսական իշխանությունների, այդ թվում և Վլադիմիր Պուտինի հետ:
Մտահոգությունները բխում են Իլոն Մասկի և ռուս պաշտոնյաների ենթադրյալ խոսակցություններից, որոնք Wall Street Journal-ի պնդմամբ տեղի են ունեցել դեռևս հոկտեմբերին: Սենատորներն առաջարկել են դիտարկել պետական գնումներին մասնակցելուց Մասկի բացառման հնարավորությունը, եթե հաստատվի կանոնների խախտում։
«Ես պարզելու եմ, թե ով է այս մեղադրանքներն առաջադրում և ես պատրաստվում եմ ոչնչացնել նրանց: Նրանք պարզապես խամաճիկներ են: Պարզելու եմ ով է իրականում գրել սա և ստիպել է այդ ապուշներին ստորագրել – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
«Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝Զինծառայողները Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգույշ ու զգոն եղեք. վճարում են կեղծ 20 000 դրամ
Նորից ահազանգ է հնչել շրջանառության մեջ առկա կեղծ դրամների հետ կապված: Այս անգամ վճարել են կեղծ 20 հազար դրամ: ՖԲ օ...
Ով է ճանաչվել «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող
«Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը։ Մրցույթն անցկացվել է Մե...
Որքան է Հայաստանում հաշվառված մեքենաների թիվը. Փաստինֆո
Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է արդեն 1 մլն, ընդ որում՝ այս աճին նպաստել է նաեւ Արցախի բռնի տեղահան...