Ինչ են քննարկել Միրզոյանն ու Ֆրանսիայի արտգործնախարարը
ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև բոլոր ուղղություններով գործընկերության հետագա խորացմանը միտված ջանքերը, այդ թվում՝ երկու նախարարությունների սերտ փոխգործակցության միջոցով:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ»:
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:Հիշեցնենք, որ Աբխազիայի մա...
Բայդենն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինայի կողմից հեռահար ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքի...