Որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան մեկ ամսում
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2024-ի հոկտեմբերին Հայաստան այցելել է 203․810 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 195․396։
Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):