ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանը՝ Անկարայում ահաբեկչության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ հայտնելով, որ հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ վիրավորվել՝ 14–ը, գրում է BFM.ru–ն:
«Հատկապես շնորհակալ եմ ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնելու համար։ Այս հարձակման հետևանքով 4 մարդ զոհվել է, 14 մարդ վիրավորվել։ Դատապարտում եմ ահաբեկչությունը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,– ասել է Էրդողանը։
Համացանցում հրապարակվում են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության վայրից տեսակադրեր: Հրապարակված կադրերում երևում են հատուկ նշանակության ուժերը, որոնք ժամանել են դեպքի վայր:
Ըստ տեղի ԶԼՄ–ների՝ հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են բոլոր ահաբեկիչներին, ովքեր այսօր հարձակվել են Անկարայի TUSAŞ համալսարանի վրա։ Պատանդներն ազատ են արձակվել, գրում են թուրքական ԶԼՄ–ները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ հարձակվողը սպանվել է, զոհերի թիվը պարզ չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Ռուսաստանում. բախվել և բռնկվել են բեռնատարներ
ՌԴ Տվերի մարզում բախվել են երկու բեռնատարներ և բռնկվել: Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին, հայտնել է ՌԴ ԱԻՆ թելեգրամյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են կանգնած Սուդանում ռուսներ տեղափոխող ինքնաթիռի կործանման հետևում
Սուդանում ռուսներ տեղափոխող ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնել են նախկինում կառավարամետ ռազմականացված արագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեչնիայում կրակել են Ռոսգվարդիայի ավտոշարասյան վրա. կա զոհ և վիրավոր
Չեչնիայում անհայտ անձինք կրակել են Ռոսգվարդիայի շարասյան վրա, մեկ զինծառայող սպանվել է, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն և հրդեհ Թեհրանի ռազմական օբյեկտներից մեկում
Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ապա հրդեհ է բռնկվել, գրում են թելեգրամյան ալիքները։ Համացանցում հրապարակ...