Ինչպիսին կլինի Իրանի պատասխանը, եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի
Իրանում պատրաստվում են Իսրայելի կողմից սահմանափակ պատասխան հարվածին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին, փոխանցում է իրանական SNN հեռուստաալիքը։
«Հավանական է, որ Իսրայելը ոչ արդյունավետ, սահմանափակ և փոքր գրոհ կիրականացնի, որպեսզի դա ներկայացնի որպես իր պատասխան քայլ։ Իրանի արձագանքը կախված է հակառակորդի հարձակման լրջությունից», - նշել է նա։
Գեներալը հավելել է, որ եթե Իսրայելի հարվածը լուրջ լինի, Թեհրանում լուրջ պատասխան կպատրաստեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին The Washington Post պարբերականը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրել էր, որ Իսրայելը կարող է առաջիկա օրերին հարձակվել Իրանի վրա, սակայն թիրախների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերի մասին
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող...
Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը, սա պատերազմի հայտարարություն է. «Հըզբոլլահ»-ի առաջնորդ
Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով մեծ թվով խաղաղ լիբանանցիների կյանքը: Այս մասին հայտարարել է լիբանանյան «Հ...
180 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ ինչ է հայտնի այս պահին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնում է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն այսօր առավոտից 180 հրթիռ և արկ է արձ...
Բոլոր տղամարդիկ, ովքեր տանն են, պետք է պատրաստվեն. ուկրաինացի փոխհրամանատար
Տանը գտնվող ուկրաինացի տղամարդիկ պետք է պատրաստվեն, մոբիլիզացիան նրանց չի շրջանցի, քանի որ շուտով բոլորը կներգրավվեն։ Այ...