Թուրքիայի ԱԳ նախարարը` ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ իրենք հավատում են, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է՝ անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
«Հավատում ենք, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում անշրջելի կայունության, բարգավաճման և զարգացման համար»,- ասել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպման քննարկումները կենտրոնացած են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցերի, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ Անկարան գնահատում է «3+3» հարթակը և ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն՝ լուծելու իրենց խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներո...
Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ. ինչ է սպասվում. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր գնալու է ԱԺ:Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումնե...
Անդրանիկ Քոչարյանը` զորամասերում ինքնասպանության դեպքերի մասին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում կանցկացվի Զինված ուժե...
Հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում: Ել...