Սասուն Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանի շուրջ պտտվող սկանդալի մասին
Դուք ասում եք տեղեկություններ, որոնց մասին չեք կարող տեղեկություններ ունենալ: Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Աղազարյանին չեն զրկում պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ վերջինս հայտնվել է կոռուպցիոն սկանդալում:
Լրագրողի հարցին՝ կաշկանդվածություն ունի՞ ՔՊ-ականների մասով, Խաչատրյանն ասաց, որ ոչ:
«Ընտրովի արդարադատություն կոնկրետ մեր հիմնարկի մասով, չկա»,-ասել է Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հովիկ Աղազարյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվել:
Մասնավորապես, ըստ մամուլի, խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: