Արտակ Դավթյանը հրավիրվել է դատախազություն․ մանրամասներ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Այս տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակում։
Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
հաղորդագրության մեջ նշվում է․ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»:
Հաղորդվում է նաև, որ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամը համաձայնեցնել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Այս մասին...
«Քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել»․ Չախոյանի պատասխանը՝ Քոչարյանին
Դատարանում օրենք բռնաբարելուց խոսող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու...