ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Շուտով հնարավոր կլինի երկնքում հազվագյուտ գիսաստղ տեսնել

Առաջիկա ամսվա ընթացքում երկնքում հնարավոր կլինի տեսնել գիսաստղ, որը վերջին անգամ երկրին մոտեցել էր մոտ 80 հազար տարի առաջ՝ նեանդերթալցիների ժամանակ: Այս մասին գրում է CNN-ը:


Երկնային մարմինը, որը կրում է C/2023 A3 Tsuchinshan–ATLAS անվանումը, հայտնաբերվել է վերջերս՝ 2023 թվականին։ Այս սեպտեմբերին գիսաստղը կարող էին տեսնել մեր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչները: Այն տեսանելի կլինի հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի սկիզբ։


Առաջիկա շաբաթ օրը գիսաստղը հնարավորինս կմոտենա Երկրին (հեռավորությունը կկազմի մոտ 71 մլն կիլոմետր): Գիսաստղի հայտնվելը մեր մոլորակի մերձակայքում վերջին 80 հազար տարվա ընթացքում առաջին անգամ է, այսինքն՝ C/2023 A3 Tsuchinshan–ATLAS-ի դիտարկման փաստաթղթավորված դեպքեր դեռ չեն եղել:


Գիսաստղը տեսանելի կլինի գիշերային երկնքի արևմտյան մասում մայրամուտից անմիջապես հետո: Տեսողության բարձր սրությամբ այն կարելի է տեսնել անզեն աչքով, որոշ դեպքերում հեռադիտակ է պետք։


«Դա երկնաքարի պես չի թռչի երկնքում։ Դա պարզապես կախված կլինի այնտեղ և դանդաղ կփոխի դիրքը գիշեր-ցերեկ», - նշել է NASA-ի երկնաքարի միջավայրի ղեկավար Բիլ Քուքը: