Կադիրովն իր երկրի երիտասարդներին սպառնացել է ՌԴ ԶՈՒ ուղարկելով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ հանրապետությունում երիտասարդ իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու փոխարեն կուղարկեն պայմանագրային ծառայության՝ հատուկ ռազմական գործողության գոտի:
Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ դա վերաբերում է երիտասարդությանը, որոնք «կարծում են, որ իրենց համար ոչ մի օրենք գրված չէ», որոնք «պարապ, անբարոյական ապրելակերպ են վարում»:
Նրա խոսքով՝ սա այն մարդկանց է վերաբերում, ովքեր կարող են կոնֆլիկտներ հրահրել, ղեկին նստել արգելված դեղամիջոցների ազդեցության տակ, սխալ կայանել կամ «խախտել երթեւեկության կանոնները՝ հպարտանալով դրանով»:
«Կամ ճաղերի հետևում՝ ըստ առավելագույն ժամկետի, կամ պայմանագիր ստորագրիր և գնա հատուկ ռազմական գործողության գոտի», - ասվում է Կադիրովի գրառման մեջ։
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ այս իրավախախտներին ավելի նպատակահարմար է ծառայության ուղարկել ՌԴ ԶՈՒ, քան վարչական պատասխանատվության ենթարկել: Նրա խոսքով՝ այժմ հանրապետությունում ձևավորվում է նոր գունդ՝ 2,5 հազար մարդու համար։
«Բոլորի համար տեղեր կգտնվեն», - նշել է Կադիրովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Այս մասին...
Հրաժարական հրաժարականի հետևից
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամու...
Ինչ է քննարկել Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ
Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Իլհամ...