ՀՀ-ն պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը․ Օվերչուկ
Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը 2020 թվականին ստորագրել են Մոսկվան, Բաքուն և Երևանը, և որը թույլ է տվել հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` միաժամանակ նշելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առաջընթաց չկա արդեն մեկուկես տարի։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի մասով առաջընթաց գրեթե չկա երկու տարի կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած տարվա ամռանից»,- ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում ասել է նա։
Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։ Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, տրանսպորտային կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Ինչ է քննարկել Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ
Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Իլհամ...
Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ «Հրապարակը»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գր...
Սահմանազատմանը վերաբերող աղմկահարույց կանոնակարգն ուղարկվել է ԱԺ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանա...