Հայ ժողովրդի մեջ ահռելի հիասթափություն կա ՌԴ-ի նկատմամբ. Միրզոյան
Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի, նրա հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ. այս մասին Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ հավատացած էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ՌԴ-ն կօգնի, կպաշտպանի մեզ: Բայց հայերը տեսան՝ դա այդպես չէ, մենք չստացանք այդ օգնությունը: Ավելին՝ 2020-ի պատերազմից հետո ՌԴ խաղաղապահներն ուղարկվեցին Լեռնային Ղարաբաղ, սակայն մենք տեսանք, որ հարկադիր տեղահանման ժամանակ խաղաղապահ առաքելությունը չաշխատեց, չարդարացրեց իրեն», - ասել է Միրզոյանը:
Նա նաև հիշեցրել է, որ երբ հարձակում տեղի ունեցավ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, ՀԱՊԿ-ի շրջանակում Երևանի պաշտոնական դաշնակիցները չեն արձագանքել ՀՀ-ի սպասումներին համապատասխան: Ըստ Միրզոյանի՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ ՀՀ բնակչությունը հիասթափվել է և այժմ այլընտրանքներ է փնտրում:
«Այս իրավիճակը մեզ ավելի է մոտեցրել Եվրամիությանը, ԱՄՆ-ին: Հասարակության արժեքների համատեքստում մենք մոտ էինք ԵՄ-ին, արևմտյան երկրներին, բայց անվտանգության համատեքստում ՝ Հայաստանի ժողովուրդը հոգեբանորեն իրեն կապում էր ՌԴ-ի հետ: Հիմա այս երկրորդ բաղադրիչն ի չիք է դարձել: Մարդիկ այլևս որևէ պատճառ չեն տեսնում իրենց ամբողջապես Եվրամիության հետ չկապելու համար», - ասել է Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հորս 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է ներկայացրել
Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խո...