Գուրգեն Մելքոնյանի դեմ բողոք է ներկայացվել․ ArmLur
ArmLur.am-ին ին հայտնի է դարձել որ «Արմ Կոնսուլը» պահանջում է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանին
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրել է արտահայտություններ՝ ընդդեմ արցախցիների, որոնք առերևույթ պարունակել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։
Գուրգեն Մելքոնյանը հնչեցրել է հետևյալ արտահայտությունները (մեջբերվում է բառացի)՝ «Իրենց (արցախցիների) շենքը (Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք) էնտեղ ա, իրանք թող ապրեն իրանց համար, թող աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, չխառնվեն։ Էս ա խնդիրը, Արցախը իրանց (արցախցիների) երկիրն էր։ Արցախը հանձնեցին, էկան էստեղ։ Հիմա թող իրանց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ քսան տարի տանտեր են եղել, դրա համար էս երկիրը էս վիճակին ա։։
Այս դեպքով պայմանավորված «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։
Նմանատիպ հոդվածներ
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Հորս 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է ներկայացրել
Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խո...