Նրանք ցանկանում են պատմական հաշտություն. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն հաշտեցման և «չհարձակման մասին պայմանավերվածություններն ապահովելու հարցում»։
«Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը ազնիվ է գնահատում անցյալը։ Նրանք ասացին, որ «ցանկանում են պատմական հաշտություն»։ Թե ինչ ձևով, ինչ ձևաչափով կարող է լինել այդ հաշտեցումը, պետք է որոշեն երկրները՝ և՛ Աբխազիան, և՛ Հարավային Օսիան»,- ասել է Լավրովը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կոչ անելով ապրել «մեկ վրացական պետությունում»։ Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է «վերականգնի բոլոր քանդված կամուրջները»։Սեպտեմբերի սկզբին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հաղթի ընտրություններում, Թբիլիսին ուժ կգտնի օսերից ներողություն խնդրելու 2008 թվականի ռազմական հակամարտության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...