Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա իր խոսքում նաև նախազգուշացրել է Իրանին՝ հայտարարելով, որ Իսրայելի բանակը կարող է հարվածել տարածաշրջանում ամենուր, որտեղ իրեն անհրաժեշտ լինի, գրում է The Times Of Israel-ը։


Ելույթ ունենալով Երուսաղեմում՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլայի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ թույլ տալով հյուսիսային Իսրայելի բնակիչներին, որոնք տեղահանվել են Հեզբոլլահի՝ շուրջ մեկ տարի հրթիռակոծության հետևանքով, վերադառնալ տուն:


«Նասրալլան ահաբեկիչ էր»,- ասել է նա:


«Նասրալլայի վերացումը էական պայման էր այն նպատակներին հասնելու համար, որոնք մենք դրել ենք՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները։ Քանի դեռ Նասրալլան ողջ էր, նա արագ կվերականգներ «Հեզբոլլահի» հնարավորությունները», - հավելել է Նեթանյահուն:


Իսրայելի վարչապետն իր խոսքում զգուշացրել է Իրանին․ «Նրանք, ովքեր հարվածում են մեզ, մենք կհարվածենք նրանց»,- ասել է Նեթանյահուն։


«Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի երկար բազկի հասանելիությունից հեռու ոչ մի տեղ չկա, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»: