Դրիֆտ՝ Երևանի կենտրոնում. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները սեպտեմբերի 20-ի գիշերը, ժամը 1.40-ին, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 18 տարեկան երկու երիտասարդի: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Նրանք Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսով» դրիֆտ էին կատարել:


«Մերսեդեսը» տեղափոխվել և է բաժնի հատուկ պահպանվող տարածք:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: